Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

ԱՄՀ-ը Հայաստանին «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրով ևս 16,3 մլն դոլար է տրամադրում

ԱՄՀ-ը Հայաստանին «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրով ևս 16,3 մլն դոլար է տրամադրում
12.11.2015 | 20:19

114,1 միլիոն դոլարի եռամյա ծրագրի շրջանակում հատկացումները կհասնեն 48,9 միլիոնի: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն անցած շաբաթավերջին ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի (EFF) շրջանակում Հայաստանի կատարողականի երկրորդ ամփոփիչ ստուգումը: Ծրագիրը տալիս է 11,74 միլիոն փոխառության հատուկ իրավունք (ՓՀԻ) (շուրջ 16,3 միլիոն դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 35,22 միլիոն ՓՀԻ-ի (շուրջ 48,9 միլիոն դոլարի): 82,21 միլիոն ՓՀԻ (շուրջ 114,1 միլիոն դոլար) գումարով երկարաձգվող ծրագիրը հաստատվել է 2014-ի մարտին:
Ավարտելով ամփոփիչ ստուգումը, ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև իշխանությունների՝ Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) զուտ միջազգային պահուստների (ԶՄՊ), զուտ ներքին ակտիվների (ԶՆԱ) և բյուջեի պակասուրդի 2015 թվականի հունիսի վերջի կատարողական չափորոշիչների (ԿՉ) չկատարման, իշխանությունների կողմից բազմարժութային պրակտիկայի (ԲԱՊ) չսահմանման կամ փոփոխման վերաբերյալ ԿՉ ժամանակավոր չկատարման համար բացառություն անելու դիմումին: Միաժամանակ, իշխանությունների գործողություններն օգնել են կանխել հավանական անկանոն ճշգրտումն ու ապահովել կայունություն և տնտեսական աճ, ասված է հաղորդագրությունում: Գործադիր խորհրդի՝ Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Միցուհիո Ֆուրուսավան ասել է․ «Ծրագրի շրջանակում Հայաստանի կատարողականի վրա բացասաբար են անդրադարձել սպասվածից թույլ արտաքին պայմանները և ծրագրի քաղաքականություններից որոշ շեղումները: Իշխանությունների քաղաքական արձագանքն օգնեց մեղմել ցնցումների սկզբնական ազդեցությունները, սակայն դժվարին հեռանկարը պահպանվում է: Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի նպատակների կատարման, բուֆերների և քաղաքականության համար հնարավորությունների վերաստեղծման և Հայաստանի աճի ներուժին զարկ տալու համար անհրաժեշտ կլինի հաստատակամորեն

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ